Մայիսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրություն է ստորագրել Հեյդար Ալիեւի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ մի շարք դատապարտված անձանց համաներում շնորհելու մասին, հաղորդում է Ազերթաջը։  

Հրամանագրի համաձայն՝ համաներում է շնորհվել 801 դատապարտյալի, որոնցից 463-ն ազատել է պատժից,  22-ը՝ ազատազրկման տեսքով պատժի չկրած մասի կեսից, 118-ը՝ ազատազրկման հետ չկապված այլ պատիժներից (ազատության սահմանափակում, ուղղիչ աշխատանքներ, տուգանքի ձեւով պատիժ եւ պայմանական պատիժ):