Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այսօր տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների։

Հոգեհանգստյան կարգից հետո ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի խաչվառի առաջնորդությամբ մեկնարկել է խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Երիտասարդներն իրենց ձեռքում պահել են 44–օրյա պատերազմում զոհված հերոսների լուսանկարները։