Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը հայտարարել է, որ երկրի բանակն ունի աշխարհում լավագույն ռադարային եւ հրթիռային համակարգերը, հաղորդում է Mehr-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մեծացնում են իրենց հզորությունը՝ զսպելով թշնամիներին»,-ասել է գեներալ Սաբահիֆարդը:
Նրա խոսքով՝ իրանցի գիտնականներն ու տեխնիկները հաջողության են հասել տարբեր պաշտպանական եւ ռազմական սարքավորումների արտադրության մեջ:
ԻԻՀ ՀՕՊ զորքերի հրամանատարը հավելել է, որ թշնամիները միշտ նախանձով են նայել Իրանին՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական, քաղաքական եւ ռազմավարական առանձնահատուկ դիրքը։





























