Իրանցի զինվորականները պատրաստվում են ձեւափոխել Bavar-373 հակաօդային պաշտպանության համալիրը։ Այս մասին հայտարարել է իրանական բանակի ՀՕՊ զորքերի համակարգողի տեղակալ Մոհամմադ Յուսեֆի Խոշկալբը:
«ՀՕՊ զորքերի օրակարգում Է հակաօդային պաշտպանության Bavar-373 համակարգի երկրորդ տարբերակի ստեղծումը, որը կօգտագործվի բալիստիկ թիրախների խոցման համար»,-Խոշկալբի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Հեռահար շառավղով Bavar-373-ի առաջին սերիան ներկայացվել է 2022 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ թիրախի հայտնաբերման հեռահարությունը 350-ից հասել է 450 կմ-ի։





























