Սաուդյան Արաբիայի դեսպանատունը շուտով կսկսի իր աշխատանքը Թեհրանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

IRNA-ի հաղորդման համաձայն` նախարարը հայտարարել է Էր Ռիադում Իրանի դեսպան նշանակելու մտադրության մասին: 

Այս տարվա մարտի 11-ին Իրանն ու Սաուդյան Արաբիան յոթ տարվա ընդմիջումից հետո պայմանավորվել են Չինաստանի միջնորդությամբ կարգավորել հարաբերությունները։