Այսօր ժամը 06.00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքւոնիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով ՀՀ ինքնիշխան տարածքին: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է ՀՀ բանակի ադեկվատ եւ արդյունավետ պատասխան գործողություններից հետո: Մեր կողմից կա 4 վիրավոր, որոնց  շուտափույթ առողջություն եմ մաղթում»,-ընդգծեց է վարչապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է: