Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Այս մասին հայտարարություն է տարածել է Պաշտպանության նախարարությունը։

«Հայկական կողմը կորուստներ չունի:

Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- հայտնում է նախարարությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նախարարության փոխանցմամբ՝ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: