Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 12-ին ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւին:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Բայրամովը նշել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում Բաքվի դիրքորոշումն ու առաջնահերթությունները, ինչպես նաեւ ապագա ակնկալիքները:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը չափազանց կարեւոր է, եւ ռուսական կողմը պատրաստ է այդ ուղղությամբ ցանկացած աջակցություն ցուցաբերել։