Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շաբաթ երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բրյուսելում Ալիեւն արդեն հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ:

Վաղը՝ մայիսի 14-ին, տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ալիեւի եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: