Ամերիկացի դիզայներ Ուիլյամ Բրաունը ստեղծել է ջրածնային վառելիքով աշխատող էկոլոգիական նոր օդանավի կոնցեպտը, որն առանց վերալիցքավորման կարող է թռչել Երկրի ցանկացած կետ։

Օդանավի նախագծի հիմքում փետրավորների մեջ ամենաերկար թռիչքներ կատարելու հարցում արագ թռչող ավստրալական ռեկորդակիր մի թռչուն է։ Բրաունն իր նոր ստեղծագործությունը «նվիրել է» թռչող սարքեր ստեղծող ամենամեծ ընկերություններից մեկին՝  Lockheed Martin ընկերությանը, այդ պատճառով էլ օդանավը անվանվել է Lockheed Stratoliner, հայտնում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ին։