Իրանի խորհրդարանական Ֆադահոսեյն Մալեքին Tasnim-ի հարցազրույցում հրապարակայնացրել է Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների վերականգնման ծրագրերը, որոնց միջև բանակցություններ են ընթանում Իրաքում՝ հայտարարելով, որ մոտ ապագայում Թեհրանում ու Կահիրեում դեսպանատները նորից կբացվեն։
Մալեքին, որ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ է, ընդգծել է Իրանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կարևորությունը։
Պատգամավորը նաև նշել է, որ Իրանի նախագահ Էբահիմ Ռաիսին և նրա եգիպտական գործընկեր Աբդել Ֆաթահ աս-Սիսին հանդիպում կունենան դեսպանությունների աշխատանքի վերսկսումից հետո։





























