Կիրակի Թուրքիայւմ անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անվտանգությունն ապահովում են իրավապահ մարմինների ավելի քան 600 հազ․ աշխատակիցներ, լրագրողներին հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն՝ ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց հետո։

Ըստ Սոյլուի, ՆԳՆ տրամադրության տակ 79 ուղղաթիռ և 8 ինքնաթիռ կա։ Ընդ որում, նա չի պարզաբանել, ինչի համար դրանք կարող են կիրառվել։