Գազայում Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան «Իսլամական ջիհադի» միջև ձեռքբերված փխրուն զինադադրը, որը կոչված է վերջ դնելու նրանց միջև հնգօրյա մարտական գործողություններին, ուժի մեջ է մտել շաբաթ երեկոյան ժամը 10-ին և ձգվել է մինչև կիրակի, տեղեկացնում է Jerusalem Post-ը։
Իսրայելի ազգային անվտանգության գծով խորհրդատու Ցաչի Խանեգբին շնորհակալություն է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին վարչապետ Բենյամին Նաթանյահուի կողմից և Իսրայելի երախտագիտությունը հայտնել «հրադադար ապահովելու Եգիպտոսի եռանդուն ջանքերի» համար։
«Իսլամական ջիհադի» բարձրաստիճան ներկայացուցիչ Մոհամեդ ալ-Հինդին, որն անցյալ շաբաթ Կահիրե էր կանչվել եգիպտական հետախուզության ներկայացուցիչների հետ շտապ բանակցությունների համար, Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է, որ իր խմբավորումը կպահպանի հրադադարի ռեժիմն «այնքան, որքան դա կանի Իսրայելը»։





























