Թուրքական Ռիզա և Տրապիզոն քաղաքներում սրտի կաթվածից երկու մարդ է մահացել քվեատուփերի մոտ, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով, մահացածներից մեկը ընտրական հանձնաժողովի աշխատակից է եղել։ Նա սրտի նոպա է ունեցել ծառայողական պարտականությունները կատարելիս։ Դեպքի վայր եկած արտակարգ ծառայության աշխատակիցները տղամարդուն հիվանդանոց են հասցրել, բայց նրան փրկել չի հաջողվել։
Տրապիզոն քաղաքում սրտի կաթվածից մահացել է 75-ամյա կին, որն ընտրատեղամաս էր եկել ազգականների հետ։ Նա վատացել է քվեախցում և մահացել, տեղեկացրել է Գազետա․ռու-ն։





























