Բրյուսելի հանդիպմանը բարձրացվել է Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը. Մի քանի անգամ ընդգծվել է, որ քննարկման առարկա է նաեւ Ստեփանակերտի եւ պաշտոնական Բաքվի միջեւ քննարկումների հարցը: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Շառլ Միշելի հայտարարության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի: Սա նույնպես ենթադրում է առաջիկայում  լրացուցիչ քայլեր: Կա այդ ընկալումը, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց մենք պետք է աշխատենք այն ձեւավորելու ուղղությամբ եւ բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք: հետեւաբար, աշխատանք կա անելու»,- ասաց նա:

Վիկտորինը հայտարարեց, որ հարատեւ խաղաղություն ապահովելու միակ ձեւը բանակցություններն են: