Առաջին հերթին ես խնդրում եմ, որ մենք պատասխան ստանանք, «չէ»-ն էլ է պատասխան, «հա»-ն էլ է պատասխան: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ստեփանակերտում՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ դիմելով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին ասաց Սամվել Բաբայանը:
Հիշեցնենք, որ հավաքի մասնակիցները պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար, որը խոստանում է իրականացնել որոշակի քայլեր:
«Պատասխան տվեք, որ հասկանանք, որ էս անձրեւին մարդկանց չկանգնեցնենք, ասեք՝ չէ, ոչ մի բան չենք ընդունում, մենք էլ գնանք նոր ճանապարհով:
Բոլորն էլ իշխանության մեջ եղել են, 23 տարում երկիրը բերել են էս վիճակին, ես կոնկրետ չեմ եղել: Երեք տարի է, մենք երկու քաղաքական ուժով մտել ենք խորհրդարան, աշխատում ենք: Մենք ձեզնից խնդրում ենք, երկու տարի էլ մենք կառավարենք, 100 օր, եթե վատ կառավարենք, մի հրամանով ազատում ենք, եթե լավ ենք կառավարում, ապա կառավրում ենք: Դրա համար ես ուզում եմ, որ հստակ պատասխան լինի: Ասեք՝ ոչ, չի լինում, մենք արդեն մեր քայլերը հասկանանք»,-ասաց Սամվել Բաբայանը:
Նշենք, որ նույն հավաքին քիչ առաջ ելույթ ունեցավ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ հայտարարեց, որ այս պահից սկսում են քաղաքական կոնսուլտացիաներ:
Այս վայրկյանից սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ. Արցախի ԱԺ նախագահ





























