Հոլիվուդում, հոկտեմբերի 3-ին նախատեսված Օսմանական զինվորական նվագախմբի զորահանդեսի կազմակերպիչները չեղյալ են հայտարարել միջոցառումը: Այդ մասին հայտնի է դարձել Լոս Անջելեսի ոստիկանության համապատասխան բաժանմունքից, գրում է Asbarez-ը:

Ավելի վաղ, ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) հանդես էր եկել հայտարարությամբ` խստորեն քննադատելով վիրավորական անվանում ունեցող Օսմանական զինվորական նվագախբի ժամանումը Լոս ԱՆջելես:

ANCA-ն եւս հարցականի տակ էր դրել Լոս Անջելես քաղաքի ղեկավարության անպատասխանատու որոշումը` թույլ տալ այն խմբի ելույթը, ով կրում է օսմանական բանակի մահացու կորպուսի` ենիչերիների անունը: Դա միանգամայն անընդունելի եւ վիրավորական է հայ համայնքի համար: