Դամասկոսում հերթական անախորժ միջադեպն է տեղի ունեցել ԱՄՆ դեսպանի հետ: Այսօր` սեպտեմբերի 29-ին, ոստիկանները հազիվ են ազատել ամերիկացի դեսպանին, ով ամբոխի կողմից շրջափակման մեջ էր հայտնվել ընդդիմադիր ղեկավարներից մեկի գրասենյակում:
Ռոբերտ Ֆորդը բազմիցս հրապարակայնորեն օժանդակել է հակակառավարական ելույթներին: Սակայն այս անգամ իշխող վարչակարգի կողմնակիցները, դիվանագետի քայլերից կատաղած, նրա ավտոպարկի վրա շպրտել են քարեր, ձվեր եւ լոլիկներ:
ԱՄՆ դեսպան հարկադրված է եղել ապաստան գտնել շենքում եւ օգնության համար դիմել սիրիական իշխանություններին: Մի քանի օր առաջ ոստիկանները նմանօրինակ դրույթունից դուրս բերեցին ֆրանսիացի դեսպան Էրիկ Շեվալիեին: Ֆրանսիայի ԱԳՆ-ը վրդովմունք է հայտնել միջադեպի կապակցությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























