Կամ պետք է հավաքվել այս հրապարակում, որովհետեւ սա ավարտն է, կամ գնալ տուն եւ ապրել, ինչպես ապրում էինք։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ստեփանակերտում հանրային հավաքում հայտարարեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը:
«Վաղն ուշ է լինելու, ցիգանի պես ապրելով այսպես ո՞ւր ենք գնում։ Դուք հասկանո՞ւմ եք, որ վաղվա օր չունեք։ Ձեզ թվում է՝ ինձ համա՞ր եք հավաքվել։ Խնդրում եմ ժողովուրդ հավաքվեք այստեղ, այսօր ավարտում ենք, մի մարդու նման հավաքվեք։ Որեւիցե մեկիդ չեմ խնդրում այստեղ կանգնել, ձեզ ասում եմ՝ սա մեր վերջին շանսն է կամ այս երկիրը փրկում ենք կամ կործանվում ենք։ Մի մարդու պես հավաքվեք եւ այս խնդիրները լուծեք, կոչ արեք բոլորին, կանչեք այստեղ»,- ասաց Բաբայանը։











