Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ուժերը Սիրտում գերեւարել են Մուամար Քադաֆիի մամուլի քարտուղար Մուսսա Իբրահիմին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները:
«Մուամար Քադաֆիի մամուլի քարտուղարը ձերբակալվել է հեղափոխական ուժերի կողմից, երբ փորձում էր աննկատ լքել Սիրտը»,- ասել է Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչ Ահմադ ատ-Թարգունին:
Նրա խոսքով, Իբրահիմը փորձում էր դուրս գալ քաղաքից խաղաղ բնակիչների բազմության մեջ, որոնք լքում էին քաղաքը անվտանգ միջանցքով: Իբրահիմին ուղարկել են Միսուրատա, որտեղ նա հարցաքննելու է ԱԱԽ ներկայացուցիչների կողմից:




























