Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ծրագրում է մայիսի վերջին այցելել Ադրբեջան, JNS-ին ասել է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը, փոխանցում է Интерфакс-ը։

«Իսրայելի նախագահի պաշտոնական այցը Բաքու նախատեսված է այս ամսվա վերջին», - դիվանագետի խոսքերը մեջբերում է հրապարակումը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հերցոգը հայտարարել էր 2023 թվականին Ադրբեջան այցելելու իր մտադրության մասին՝ մարտին Մամեդովի հետ հանդիպման ժամանակ։