Վրացական թագավորական Բագրատիոնի ընտանիքի ներկայացուցիչներ Դավիթի եւ Աննայի ընտանիքում որդի է ծնվել, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Տղան ծնվել է Իսպանիայում, եւ նրան անվանել են Գեորգի:
Թագավորական ընտանիքի երկու ճյուղերի ներկայացուցիչները` Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին եւ Աննա Բագրատիոնի-Վրացուհին ամուսնացել են 2009թ. Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում, Դավիթ Շինարար թագավորի հիշատակի օրը:
Թագավորական ընդունելությանը մասնակցել է մինչեւ 3 հազար հյուր:
Վրաստանում միապետության վերականգնման հարցը պարբերաբար քննարկման թեմա է դառնում: Առաջինն այդ գաղափարն առաջարկել էր Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ն: Նրա խոսքով, Վրաստանին անհրաժեշտ է մի մոդել, երբ «թագավորը թագավորում է, բայց չի կառավարում», հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:




























