Սեպտեմբերի 28-ին, Կալուգայի շրջանային ֆիլհարմոնիայում տեղի է ունեցել գեղարվեստական նոր սեզոնի բացումը:

«Մենք ծրագրում են հնչեցնել Սպենդիարյանի, Բաբաջանյանի ստեղծագործությունները, կլինի նաեւ հայկական դուդուկ, բայց ոչ թե հարսանեկան տարբերակով, այլ փոքր ինչ այլ ձեւով»,-ասել է ֆիլհարմոնիայի տնօրեն Վադիմ Պրիկլադովսկին: Լրատվամիջոցները հաղորդում են, որ հանդիսատեսին սպասվում է հանդիպում նաեւ Արթուր Միկոյանի բալետի հետ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: