Մոսկվայի բանկի նախկին ղեկավար Անդրեյ Բորոդինին եւ նախկին առաջին փոխնախագահ Դմիտրի Ակուլինինին նոր մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ վարչությունը:
«Քննությունը կարծում է, որ բավարար ապացույցներ կան նրանց մեղադրանք ներկայացնելու` ուրիշի ունեցվածքը սեփական դիրքի չարաշահմամբ յուրացնելու մեջ»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Բանկի նախկին ղեկավարությանը մեղադրում են 12,5 միլիարդ ռուբլու խարդախության մեջ: Բորոդինն ու Ակուլինինը հեռակա կարգով ձերբակալվել են:




























