Ռուսաստանի փոխվարչապետի եւ ֆինանսների նախարարի պաշտոնից ազատված Ալեքսեյ Կուդրինը պահպանել է Ազգային բանկային խորհրդի եւ ՌԴ նախագահին կից ֆինանսական շուկաների հարցերով խորհրդի ղեկավարի պաշտոնները, կշարունակի զբաղվել Մոսկվայում միջազգային ֆինանսական կենտրոնի ձեւավորման հարցերով, հայտնել է ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:
Նա նաեւ հայտնել է, որ Կուդրինը «լրջորեն զբաղվելու է համաշխարհային ֆինանսական կենտրոնի ձեւավորման հարցերով, դա մնալու է իր պատասխանատվության գոտում»:


























