Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր` սեպտեմբերի 29-ին, հանդիպել է ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջե Կասպրշիկի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակի եւ բանակցությունների հեռանկարների վերաբերյալ, հաղորդում է Trend-ը:


























