Եգիպտոսում, այսօր` սեպտեմբերի 29-ին, անհայտ զինված անձինք կրակ են բացել մայրաքաղաք Կահիրեից 150 կմ դեպի հարավ-արեւմուտք գտնվող Էլ-Ֆայում քաղաքի եկեղեցու վրա: Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, տեղի ունեցածի հետեւանքով, մեկ մարդ մահացել է, եւս մեկը` վնասվածքներ ստացել: Այլ մարմանասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին դաժան բախումներ էին տեղի ունեցել Կահիրեում` քրիստոնյա ղպտիների եւ մահմեդականների միջեւ: Անկարգություններին զոհ էր գնացել 15 մարդ: Շատերը կարծում են, որ կրոնական տարբեր համայնքներին բախման են դրդում ծայրահեղականները, ովքեր այդկերպ փորձում են պառակտում սերմանել երկրի ներսում: