Երեւանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը, որոնք ուղղված են ղարաբաղյան հակմարտության կարգավորմանը: Այս մասին, սեպտեմբերի 28-ին, Փարիզում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, Ֆրանսիան միշտ էլ ակտիվ է եղել ԼՂ կարգավորման գործընթացում: Միաժամանակ, նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների սերտ համագործակցությունը, ինչի մասին բազմիցս է ասվել:
«ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ամբողջությամբ աջակցում են Ռուսաստանի ջանքերին, իսկ երեք երկրների համագործակցությունը բավական արդյունավետ է: Իհարկե, Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, իր դերն ունի: Մենք բարձր ենք գնահատում Փարիզի ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության լուծմանը»,- ասել է Նալբանդյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Փարիզից:




























