Fix Price ֆիքսված գների խանութների ցանցը հայկական շուկայում է, առաջին խանութը բացվել է Երեւանում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են ընկերությունում։
«Fix Price-ը հայտարարում է Հայաստանի շուկա դուրս գալու եւ մայրաքաղաք Երեւանում առաջին կետը բացելու մասին... Խանութները Հայաստանում դարձել են Fix Price ֆրանչայզինգային ցանցի մի մասը»,- ասել են այնտեղ։
Երեւանի խանութի տեսականու մեջ ներկայացված է 1,7 հազար ապրանք՝ 11 գնային կարգերում, իսկ խանութ առաքումն իրականացվում է Կրանսոդարի կենտրոնից ավտոտրանսպորտով։
«Բացի արդեն բացված խանութից, նախատեսվում է զարգացնել ցանցը եւ բացել երկրորդ խանութը Երեւանում արդեն առաջիկա ամսին»,- ընդգծել է Fix Price խանութների կառավարման դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Պոգոնինը։





























