Կոռնելյան համալսարանի գիտնականները, ովքեր երկու տարի շարունակ հետեւում էին Twitter-ի միկրոբլոկի ծառայությունից օգտվողների հաղորդագրություններին, եկել են այն եզրակացության, որ ամբողջ աշխարհում մարդկանց մեծամասնությունը արթնանում է լավ տրամադրությամբ, սակայն աշխատանքային օրվա ընթացքում այն փչանում է, գրում է Science ամսագիրը, հաղորդում է korrespondent.net-ը:

Նման զգացմունքների` ոգեւորության, ուրախության, վախի կամ չարության համար հիմնական գործոնները աշխատանքն է, քունը եւ ստացված արեւային լույսի քանակը, բացահայտել են հետազոտողներ Սքոթ Գոլդերը եւ Մայքլ Մեյսը: Նրանց խոսքով, նման հետազոտություններ եղել են նաեւ նախկինում, սակայն առանց սոցիալական մեդիաների օգնության դրանց արդյունքները հնարավոր չէր համարել համապարփակ:

Օգտագործելով Twitter-ը եւ Linguistic Inquiry-ի լեզվի մոնիտորինգի համար նախատեսված հատուկ ծրագրերը եւ Word Count-ը գիտնականները բացահայտել են լավ տրամադրության երկու լավագույն ժամանակահատվածները` վաղ առավոտյան եւ կեսգիշերին մոտ: Լավ տրամադրություն է առկա նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին: Այդ ամենը թույլ է տվել գիտնականներին Twitter-ից օգտվողների տրամադրությունը կապել նրանց աշխատանքային գրաֆիկի հետ:

Նրանք ուսումնասիրել են 509 միլիոն թվիթ-հաղորդագրություններ, որոնք Twitter-ի` 84 երկրների 2,4 միլիոն օգտվողներն ուղարկել են ծառայության վրա երկու տարվա ընթացքում: