Կենդանիների բրիտանացի պաշտպանները խոտերի մեջ` Համբեր գետից 800 կմ հեռավորության վրա, հայտնաբերել են 10 մետրանոց սատկած կետ, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Yorkshire Post-ը:
Դեռ ստույգ հայտնի չէ, թե ինչու է կետը ջրից այդքան հեռու հայտնվել: Փորձագետները հայտատարել են, որ կենդանին խրվել է ծանծաղուտի մեջ, իսկ հետո հայտնվել ափին, այնուհետեւ շրջվել է կողքի վրա` այդ դիրքով փակելով գլխի վրայի շնչառական օրգանը:
Փորձագետները հայտարարում են, որ 95 տոկոս հավանականություն կա, որ խոտի մեջ հայտնվել է սեյվալի երիտասարդ էգը կամ իվասեւյան կետը: Շատ հազվադեպ է պատահում, որ այդ կետերը հայտնվեն ծանծաղուտում, այնուհետեւ ափին: Մեծ Բրիտանիայում, օրինակ գրանցվել է նման երեք դեպք 20 տարվա ընթացքում:
Սեյալների հասուն էգերը կշռում են 30 տոննա եւ ունեն 20 մետր երկարություն: Նրանք ապրում են միջինը 60 տարի: Նման կետեր հանդիպում են բոլոր օվկիանոսներում:



























