Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Իրանում «Ռեշտ-Աստարա» երկաթուղու ստեղծման նպատակով շինարարության,  նախագծման ֆինանսավորման եւ ապրանքների եւ ծառայությունների մատակարարման վերաբերյալ համագործակցության համաձայնագիրը «մեծ եւ նշանակալի քայլ» է անվանել Թեհրանի եւ Մոսկվայի համագործակցության մեջ:

Նա նշել է, որ այս միջանցքը կաշխատի ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների. «Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության ավարտից հետո գործելու են երեք ճյուղեր, որոնցով հնարավոր կլինի տեղափոխել ապրանքներ»։

Նա նաեւ ասել է, որ ենթակառուցվածքների ընդլայնման հետ կապված անհրաժեշտ է «ավելացնել հզորությունները նաեւ մեր նավահանգիստներում»։

Ռաիսին հիշեցրել է, որ «Ռեշտ-Աստարա»-ին նման նախագծեր արդեն շատ կան, մասնավորապես Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի միջեւ։

«Այնուհետ կարելի է ուժեղացնել Իրանի եւ Իրաքի միջեւ երկաթուղային ենթակառուցվածքը», - ասել է Ռաիսին:

Պուտինը նախագիծն անվանել է մեծ իրադարձություն տարածաշրջանի, համաշխարհային տրանսպորտային ենթակառուցվածքի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Իրանի համար։

«Շնորհակալություն նրա աջակցության համար։ Շատ ուրախ էի ձեզ տեսնել, եւ հուսով եմ, որ կշարունակենք մեր շփումները ձեզ հետ թե՛ հեռակա, թե՛ առերես։ Ամենայն բարիք եւ մինչ նոր հանդիպում»,- ասել է նա: