Մետաղական տուփով թխվածքաբլիթը, որը գտնվել է Անտարկտիդայի բրիտանացի հետազոտող Էռնեսթ Շեքլթոնի ճամբարի վայրում գտնվող պարենային պահեստում, վաճառվել է աճուրդում մոտ 2 հազար դոլարով, հաղորդում է bbc.co.uk-ը:

Այդ թխվածքաբլիթը շուրջ 100 տարեկան է, իսկ այդ պահեստում, որտեղ գիշերել է Շեքլթոնը, էլի շատ մթերքներ են հայտնաբերվել:

Թխվածքաբլիթը պատրաստվել է անգլիական Huntley & Palmers ֆիրմայում` հատուկ Անտարկտիկայի հետազոտող իռլանդացի Էռնեսթ Շեքլթոնի արշավախմբի համար: Այս թխվածքաբլիթն առանձնանում է պրոտեինների մեծ քանակությամբ:

Շեքլթոնի արշավախմբի պատմությունը վկայում է, որ հենց Huntley & Palmers-ի թխվածքաբլիթն է օգնել արշավախմբի անդամներին չմահանալ սովից, երբ նրանք հայրենիք էին վերադառնում եւ ստիպված էին ուտել իրենց մոտ եղած պարենի վերջին փշրանքները: