ՆԱՍԱ-ի աստղագետները հաշվել են Երկիր մոլորակի շուրջ գտնվող աստերոիդները եւ վստահ են, որ դա զգալիորեն կկրճատի «անկոչ հյուրերի» Երկրի վրա ընկնելու ռիսկը: Գիտնականները հայտարարում են, որ այժմ իրենց հայտնի են գրեթե բոլոր երկնային մարմինները, որոնք կարող են ընկնել Երկրի վրա:

Նրանց հաշվարկներով, Երկրի մոտ են գտնվում շուրջ հազար խոշոր աստերոիդներ` ավելի քան մեկ կմ տրամագծով: Մեր մոլորակին կարող են մոտենալ դրանցից մոտ կեսը:

«Աստղագետները հայտնաբերել են խոշոր աստերոիդների 93 տոկոսը, որոնք գտնվում են Երկիր մոլորակի մոտ: Մենք գիտենք նրանց հստակ կոորդինատները եւ շարժման հետագիծը: Դա զգալիորեն կրճատում է Երկրի հետ նրանց անսկասելի բախման ռիսկը: Կարելի է ասել, որ հիմքեր կան վերանայելու հնարավոր ռիսկերը, դրանց նվազեցման միտումով: Բայց գոյություն ունեն էլի 10-յակ հազարավոր միջին աստերոիդներ, այնպես որ հետազոտությունը շարունակվում է»,- հայտարարել է Էմի Մայնցերը` NEOWISE նախագծի հեղինակը, հաղորդում է «Վեստին»: