Բաքվում երկու երեխա է մահացել՝ ընկնելով մազութով եւ աղբով լի խոր ջրհորը։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, միջադեպը տեղի է ունեցել Մաշթաղա գյուղում։ Ադրբեջանի ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ 45-50 մետր խորությամբ եւ 2,5 մետր տրամագծով, ջրով, մազութով եւ կենցաղային աղբով լիքը ջրհորն է ընկել 2013թ. ծնված երկու երեխա։
Փրկարարները հատուկ միջոցներով հանել են անչափահաս երեխաների մարմինները։ Կատարվում է միջադեպի հետաքննություն։





























