Արցախի Հանրապետությունում Facebook, Messenger, Instagram, WhatsApp հավելվածներին հասանելիությունն այսօր՝ մայիսի 19-ի առավոտյան վերականգնվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության զանգի կենտրոնի հերթափոխի մասնագետ Էդգար Սարգսյանը։

«Այս պահին հավելվածներն աշխատում են։ Խնդիրը զուտ տեխնիկական բնույթ է կրել։ Այն առաջացել է հենց մատակարար ընկերություններից եւ ազդել է մյուս օպերատորների վրա եւս»,- նշեց նա։

Արցախում արգելափակված են Facebook-ն ու Instagram-ը