Երեւանում այսօր, մայիսի 19–ին մեկնարկել է «Շինարարություն և Ինտերիեր 2023» տարվա ամենախոշոր միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը Հայաստանում (ֆոտոռեպորտաժ)։ 

7.jpg (311 KB)

Ցուցահանդեսին մասնակցում են բնագավառը ներկայացնող շուրջ 180 կազմակերպություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից ժամանած ընկերություններ։

«Պրոմ էքսպո» ընկերությունն այս ցուցահանդեսը կազմակերպում է հոբելյանական՝ 15-րդ անգամ։

9.jpg (212 KB)

«Այս ցուցահանդեսն առանձնանում է իր մասշտաբներով, իր աշխարհագրությամբ, մասնակիցների մասնակցության որակով։ Տարեց տարի մեր աշխատանքի, խորհրդատվությունների։ Չկա այդպիսի ենթաոլորտ շինարարության բնագավառում, որը ներկայացված չէ այստեղ», – ասաց NEWS.am–ի հետ զրույցում ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ «Պրոմ Էքսպո» ընկերության տնօրեն Արման Զաքարյանը, հավելելով, որ իրենց բնակարանների, առանձնատների կամ ամառոցների կառուցման և կահավորման համար մարդիկ կգտնեն այստեղ բոլոր անհրաժեշտ պարագաները։

4.jpg (205 KB)

Խոսելով այն մասին, թե ինչ է տալիս ցուցահանդեսը մասնակիցներին, նա նշեց. « Առաջինը, դա ճանաչողականության բարձրացումն է, երկրորդը՝ նոր գործընկերների ձեռքբերում,  այդ թվում՝ արտասահմանյան, եւ երրորդը՝ ներդրումներն են»։

5.jpg (329 KB)

«Պրոմ էքսպոն»15 տարվա գործունեության ընթացքում հնարավորություն է տվել բազմաթիվ կազմակերպությունների.

  • Ծանոթանալ հայաստանյան և միջազգային շինարարական ընկերությունների նորություններին, արտադրանքներին,նորարարություններին
  • Ստեղծել նոր գործարար կապեր, ընդլայնել իրենց բիզնեսը՝ միաժամանակ նպաստելով ոլորտի զարգացմանը
  • Ձեռք բերել փոխշահավետ համագործակցություններ

Ցուցահադեսի բազմաթիվ տաղավարներում դուք կգտնեք.

  • շինարարական գործիքներ և տեխնիկա
  • կահույք, ջահեր
  • արևային համակարգեր
  • շինարարական և ներքին հարդարման պարագաներ
  • ջեռուցման և օդափոխման համակարգեր
  • ներկանյութեր և պաշտպանիչ նյութեր
  • սանտեխնիկա
  • գազա,ջերմա և ջրամատակարարման համակարգեր,
  • դռներ և պատուհաններ
  • ինտերիերի և էքստերիերի դիզայն։
  • Ցուցահանդեսի շրջանակում տեղի են ունենալու B2B հանդիպումներ, պանելային քննարկումներ, շնորհանդեսներ և վարպետաց դասեր:

6.jpg (341 KB)

«Պրոմ էքսպոյի» կազմակերպած միջոցառման գլխավոր հովանավորն է «Մաքս Պրոֆ» ընկերությունը, որը շուկայում է 25 տարի, պլատինե հովանավորը՝ «Նարեկ» ընկերությունը, որը շուկայում է 30 տարի, գործընկերը՝ «Մանթաշյանց» համահայկական բիզնես ակումբը։

«Շինարարություն և Ինտերիեր 2023» ցուցահանդեսը սպասում է այցելուներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 19–ին, 20–ին, 21–ին,ժամը` 12:00-20:00–ը:

16.jpg (243 KB)