Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել է, որ Իրանի եւ Աֆղանստանի միջեւ Հիլմենդի պայմանագրի հիման վրա Աֆղանստանը պարտավորվում է Իրանին ջուր մատակարարել եւ պարտավոր է վերացնել ընդհանուր սահմանին առկա ցանկացած քաղաքական եւ տեխնիկական խոչընդոտ:
Ավելի վաղ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին նշել է, որ միջազգային օրենքներին եւ Հիլմենդի պայմանագրի ճշգրիտ տեքստին համապատասխան՝ կառավարությունը մտադիր է պաշտպանել իրանցիների իրավունքները բոլոր հարցերում, հաղորդում է IRNA գործակալությունը:
Ավելի վաղ Ռայիսին նախազգուշացրել է Աֆղանստանում իշխող Թալիբան խմբավորմանը, որ նրանք չպետք է անտեսեն Իրանի հարավ-արեւելքում բնակվող մարդկանց իրավունքները։
Նա ընդգծել է, որ կառավարությունը մտադիր է պաշտպանել ժողովրդի իրավունքները՝ համաձայն 1973 թվականին կնքված պայմանագրի:





























