Արհեստական բանականության համակարգերն արդեն հեշտացնում են խարդախների գործը, որոնք փող են կորզում տարեց ամերիկացիներից, եւ մի քանի սենատորներ խնդրել են նախագահ Ջո Բայդենի աշխատակազմին միջամտել եւ պաշտպանել մարդկանց այդ արագ զարգացող սպառնալիքից։
Սենատոր Մայք Բրաունը՝ գլխավոր հանրապետականը Սենատի ծերության հարցերի հատուկ կոմիտեում, հինգշաբթի հանդես է եկել որպես երկկուսակցական նամակի նախաձեռնող՝ ուղղված Դաշնային առեւտրային հանձնաժողովին (FTC), որում խնդրում է թարմացված տեղեկություն տրամադրել այն մասին, ինչը գերատեսչությանը հայտնի է տարեց մարդկանց դեմ արհեստական բանականության օգտագործմամբ խարդախության մասին, եւ թե ինչ է անում գերատեսչությունը մարդկանց պաշտպանելու համար։ Նամակում, որն ստորագրել է Սենատի կոմիտեի յուրաքանչյուր անդամ երկու կուսակցություններից, հարց է տրվում արհեստական բանականության վրա հենված տեխնոլոգիայի մասին, որը կարող է օգտագործվել մարդկանց ձայները վերարտադրելու համար։
Fox News Digital-ի հարցազրույցում Բրաունն ասել է, որ «ինքնակոչների» խարդախությունն ամեն տարի հանգեցնում է մոտ 2,6 մլրդ դոլար վնասի։ Ընդ որում՝ նրա խոսքով, տարեց մարդիկ հատկապես են վտանգված այժմ, երբ խարդախներին հասանելի է դարձել ձայնի կլոնավորման տեխնոլոգիան։
Նա ավելացրել է, որ «ինքնակոչների» խարդախությունները կարելի է իրականացնել առանց կեղծ ձայնի օգտագործման, բայց նախազգուշացրել է, որ «արհեստական բանականությունն ավելի է հեշտացնում խարդախությունը, որովհետեւ դա նույնն է, ինչ սեփական թոռան հետ խոսելը»։
Բրաունը հիշեցրել է Սենատում այս շաբաթվա լսումների մասին, երբ սենատոր Ռիչարդ Բլյումենթալը բացել է ԱԲ-ի մասին լսումները մի ձայնով, որն ստացել է արհեստական բանականության օգնությամբ, որը հնչել է իր սեփական ձայնի նման, եւ ասել է, որ խարդախներին հասանելի է այդ տեխնոլոգիան։





























