Թեհրանում, հոկտեմբերի 2-ին, մեկնարկում է «Մերձավոր Արեւելքն առանց սիոնիստների» միջազգային խորհրդաժողովը: Միջոցառման պատվավոր հյուրն է լինելու Իրանի լուսավորության նախարարը:
Իրանական Fars գործակալության տեղեկատվությամբ, խորհրդաժողովին մասնակցելու են ավելի քան 700 ուսանողներ:
Սպասվում է, որ մասնակիցների մի մասը կժամանի արտերկրից: Մասնակիցները մտադիր են իրենց համերաշխությունը հայտնել պաղեստինցի ուսանողների եւ դպրոցականների հետ, հաղորդում է NEWSru.co.il-ը:



























