Ակնկալվում է, որ իրանական խոշոր նավթավերամշակման գործարան կգործարկվի հաջորդ տարի բենզինի աճող պահանջարկը բավարարելու համար, ինչը ստիպեց երկրին վերսկսել ներկրումը ավելի քան տասը տարվա ընդմիջումից հետո, տեղեկացնում է Mehr-ը։
Persian Gulf Mehr Refinery գործարանի շինարարության պատասխանատու ընկերությունը շաբաթ հայտարարել է, որ նախատեսվում է գործարկել օրական 120 հազ․ բարել հզորության գործարան սկսած 2023 թ․ մարտից։
Khatam al Anbia շինարարական գրասենյակի ներկայացուցիչ Մոստաֆա Շահիրը պատմել է, որ գործարանը հնարավորություն կտա Իրանում ծածկել բենզինի պահանջարկի և առաջարկի միջև մեծացող խզումը։
«Ակնկալվում է, որ այս նավթավերամշակման գործարանի գործարկումը կմեծացնի երկրի օրական արտադրական հզորությունը 13 մլն լիտր բենզինով, 3 մլն լիտր դիզելային վառելիքով և 1 մլն լիտր կերոսինով»,- ասել է նա։





























