Հայաստանի վրա տարբեր կողմերից շատ ուժեղ ճնշում է գործադրվում, և կա արձագանք, երբեմն՝ քաոսային արձագանք այս ճնշմանը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակն օբյեկտիվորեն բավականին բարդ է: 

«Ինչպես դրան դիմադրել, տարբեր պահերին իշխանությունները տարբեր կերպ են պատկերացնում, իսկ իշխանությունների տարբեր հատվածներում այս մասին տարբեր կերպ են խոսում։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես կարելի է այնպես անել, որ անվտանգության համակարգը գոյություն ունենա, այսինքն՝ ցատկել անվտանգության մի համակարգից մյուսը, ապա ոչ մի կերպ։ Անվտանգության այլ համակարգ չկա։ Անվտանգության այս համակարգը, որ հիմա ունենք, մեղմ ասած, այնքան էլ չի բավարարում մեզ։ Բայց անվտանգության մյուս համակարգը, որի մեջ կարելի է միաժամանակ ցատկել, ես նույնիսկ չգիտեմ, թե ում համար է դա ասվում:

Դրա համար պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որպեսզի ռուս խաղաղապահները լքեն Լեռնային Ղարաբաղը, որպեսզի մինչ այդ նրանք պատրաստ լինեն, որ դրսից զորքեր մտնեն Ղարաբաղ։ Անհրաժեշտ է, որ դա տեղի ունենա միաժամանակ, քանի որ պարզ է, թե ինչ կլինի, եթե մեկի մուտքի և մյուս ելքի միջև ժամանակային ընդմիջում լինի։ Պետք է, որ Ադրբեջանը համաձայնի սրան, այսինքն՝ կրակի ինքն իր փորին։

Պետք է, որ դա բավականաչափ սահուն ընթանա: Պետք է, որ ներս մտնողները փոխարինեն այնտեղից գնացողներին, որ իրար մեջ պայմանավորվեն։ Սա չեմ կարող պատկերացնել։ Սա լուրջ չէ։ Իրադարձությունների ցանկացած այլ զարգացման դեպքում, օրինակ, եթե կա ժամանակային ուշացում, եթե ռուսները չկարողանան համաձայնության գալ ամերիկացիների հետ, եթե նրանք չկարողանան սինխրոնիզացնել, եթե եկողները չհամաձեն գալ, եթե Ադրբեջանը չհամաձայնի նրանց այնտեղ թողնել, ապա ոչինչ չի ստացվի:

Անվտանգության համակարգերը, որոնք իրենցից ներկայացնում են այն, որ գալիս է արտաքին դերակատար, և քո անվտանգությունը լիովին ապահովում է, չնայած նրան, որ դու գրեթե չես մասնակցում դրան, այնքան էլ լուրջ չեն»,- ընդգծեց փորձագետը։