«Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ-ի դերը հակամարտությունների լուծման գործում, ինչպես նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, առկա համաձայնեցված ձեւաչափերի եւ գործընթացների հարցում, այդ թվում այն տեղերում գտնվելը, որտեղ այդ ներկայությունը անհրաժեշտ է: Այդ մասին ասված է համատեղ հռչակագրում, որը ընդունվել է սեպտեմբերի 29-ից 30-ը Վարշավայում անցկացված «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում:

Իրենց հայտարարություններում «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարները ամբողջությամբ հաստատել են սկզբունքները իրակացնելու իրենց պարտակությունները, որոնք ընդունվել են Պրահայում:

Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են նաեւ իրենց հատուկ ներկայացուցչի նշանակումը Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով` շեշտելով Վրաստանում ԵՄ-ի մոնիթարինգային առաքելության ներկայության կարեւորությունը:

«Կողմերը ձգտելու են սերտ երկխոսության եւ համագործակցության միջազգային անվտանգության հարցերով, այդ թվում քաղաքացիական եւ ռազմական օպերացիաներում` ԵՄ ղեկավարության ներքո գործընկերների մասնակցության նպատակով: ԵՄ-ի եւ գոծընկեր-երկրների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության նախագծերը եւ ԵՄ-ի` օգնության ծրագրերը ուղղված են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ վստահության ամրապնդմանը»,-ասված է հայտարարության մեջ: