Իրանի հյուսիսում քիմիական գործարանում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 9 մարդ է տուժել, հայտնում է Mehr-ը։

«Քիմիական ռեակտորի պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մասին հաղորդագրությունը փոխանցվել է Կարմիր մահիկի ընկերության կառավարման եւ համակարգման կենտրոնին։ Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 9 մարդ»,-ասել է Կարմիր մահիկի ընկերության Ալբորզ նահանգի ղեկավար Մոհամմադ Բաքեր Խալաֆին։

Նա հավելել է, որ դեպքի վայր է ուղարկվել բժիշկների բրիգադ։