Իրանի հետախուզության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է օտարերկրյա հետախուզական ծառայություններից մեկի հետ կապված ցանցի ոչնչացման մասին, հաղորդում է Mehr-ը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հայտնաբերվել է օտարերկրյա լրտեսական կազմակերպություններից մեկը, որն ակտիվորեն զբաղվում էր Արտասահման հաճախ մեկնող իրանցիների մասին տեղեկություններ հավաքելով, եւ նրա գործակալները ձերբակալվել են:

Նախարարությունը նշել է, որ այս ցանցը հետեւել է այն մարդկանց, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում կամ կարեւոր տեղեկատվության հասանելիություն ունեն երկրի զգայուն հաստատություններում։

Հաղորդվում է նաեւ, որ ցանցը հայցվող անձանց մասին տեղեկատվություն է հայթայթել տվյալների բազաների ապօրինի օգտագործման միջոցով եւ փոխանցել կապավորներին։