Ադրբեջանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում Շեքիի շրջանի Գուդուլա գյուղի միջնակարգ դպրոցում 27 մարդու՝ 24 աշակերտի եւ 3 ուսուցչի թունավորման փաստով: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։
Ըստ տեղեկությունների՝ թունավորման պատճառը պարզելու նպատակով վերցվել են անհրաժեշտ նմուշներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, ձեռնարկվել են այլ գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է։





























