2023 թվականին ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվող թռիչքների համար «Հայաէրոնավիգացիա»-ին վճարել են 39968,9 եվրո։ Այս մասին ասված է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ NEWS.am-ի հարցման պատասխանում։

Վճարումը կատարվել է «Եվրակոնտրոլ» կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ սահմանված կարգով։

Նշենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն օդանավիգացիոն ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքների համար։

«Եվրակոնտրոլը» օդային նավարկության անվտանգության եվրոպական կազմակերպությունն է:

Արամ Դանիելյան