ՆԱՏՕ-ի խորհուրդը, Դաշինքի 28 անդամ երկրների դեսպանների մակարդակով, նոյեմբերին արտագնա նիստ կանցկացնի Վրաստանում: Այս մասին սեպտեմբերի 30-ին, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Առաջիկա այցելությունը նա անվանել է Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի «հատուկ գործընկերության նոր հաստատում», որն զգալի պրակտիկ ներդրում ունի Աֆղանստանում միջազգային խաղաղապահական գործողությանը:
Ռասմուսենը հիշեցրել է, որ Վրաստանն ու ՆԱՏՕ-ն համատեղ հանձնաժողով են ստեղծել` Վրաստանի` ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցումն ապահովելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























