Թուրքիայի Անթալի նահանգի Գոյնուքի հանգստավայրում գտնվող Ժանդարմերիայի դիմաց պայթյուն է հնչել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ անհայտ քաղաքացին փորձել է մտնել ժանդարմերիայի հրամանատարության տարածք, սակայն չի կարողացել եւ պայթեցրել իր մարմնին ամրացված ռումբը։

Պայթյունի հետեւանքով մահապարտի մարմինը մասերի է բաժանվել, ժանդարմերիայի մի ծառայող էլ վիրավորվել է։