Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ այսօր` սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցած ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նրանց փոխանցմամբ` ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 11 հարց, իսկ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 17 պայմանագիր: Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 3-ի ԱԺ նիստում:




























